Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի կիսանդրու բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Այսօր Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամյանը:

Բեկորի անունը կրող դպրոցում հերոսի խրոխտ հայացքի ներքո ձևավորվելու է ազատ Արցախի ձեռքբերումների նոր հանգրվանը: Եվ մեր զենքը ոչ միայն գիտելիքն է լինելու, այլև՝ հայրենաճանաչումն ու հայրենասիրությունը: Բեկոր Աշոտը մեր մտքում ու գործողություններում կլինի միշտ, քանի դեռ Հայրենիքի պաշտպանության ու զարգացման ջիղն ու կամքը առաջնորդում է մեզ:

Շնորհակալություն այս ծրագրի նախաձեռնողներին ու իրագործողներին»,– գրել է նա:

--00--ՀԱ