ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակումը, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամի իր ալիքում։
«ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվա թռչող չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի ամենազանգվածային հարձակումն են իրականացրել Մոսկվայի վրա։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ընդհանուր առմամբ 337 անօդաչու թռչող սարք, որից 91-ը՝ Մոսկվայի վրա։ Երեք մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։
--00—ՅՄ