ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
2022 թվականի պետական բյուջեով նախատեսված էր Սեւանի ափին 89 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրում՝ մոտ 128.0 մլն դրամ գումարի շրջանակներում, սակայն մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի մաքերլ մինչև 64.8 հա տարածք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստում կայացված որոշումներից մեկից:
Հաշվի առնելով դա, կառավարությունն այսօր որոշում կայացրեց ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից 25,8 մլն դրամը վերաբաշխել նախարարության այլ ՊՈԱԿ-ների միջեւ:
--00—ԻԴ