ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:
Այս մասին նշված է կենտրոնի ֆեսբուքյան էջում։
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը»,– ասված է գրառման մեջ:
--00—ԶՀ