ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Գիշերը, առավոտյան Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ հանգիստ է եղել։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։
Դեպի Ջերմուկ մուտքը, ըստ Սարգսյանի, շարունակում է սահմանափակ մնալ։
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ