ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Գիշերը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ իրադրությունը հանգիստ է եղել, կրակոցներ չեն։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։
Ըստ նրա՝ դեպի համայնք մուտքը շարունակվում է սահմանափակված մնալ, իրավիճակը հանգիստ է սահմանին։
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ