ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ասուլիսին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:
--00--ԱՀ