ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով, Ադրբեջանի հետ բանակցողը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։
Փաշինյանը նաև ասել էր, որ Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրում արցախյան խնդիրը կարող է չներառվել։ 24News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ հնարավո՞ր է երկխոսություն արցախցիների և Ադրբեջանի միջև։
«Եթե նույնիսկ խաղաղության կողմնակից լինենք, չենք կարող Արցախի հարցը չունենալ օրակարգում», - ասաց մեկը։ «Եթե դիալոգի ցանկություն չկա, միշտ պիտի պատերազմի առաջ կանգնենք», - ասաց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ