ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի միջև՝ ԱԳ նախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում։
--00—ԻԴ