ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Արցախը բարդ իրավիճակում է հայտնվել, գործող իշխանության հանդեպ վստահություն չկա, իսկ իշխանություն փոխելն էլ վտանգավոր է, հնարավոր է ադրբեջանցիներն այդ հանգամանքն այնպես օգտագործեն, որ մենք զրկվենք Արցախում իշխանություն ունենալու հնարավորությունից:
Պետք է խելամիտ ու ճկուն լինել, ստիպել այս իշխանությանը, որ այդ պայմանագիրը չստորագրի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:
Տոնոյանի համոզմամբ, ժողովուրդը կարող է կանխել խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ այն ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու. «Պրահայից հետո լույսի շող անգամ չեմ տեսնում, ընդամենը մեկ ամիս ունենք՝ ամեն ինչ անելու, որ թույլ չտանք այդ պայմանագիրը ստորագրվի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլը այդ պայմանագիրը ստորագրի, թե ոչ՝ պատերազմ լինելու է»,- ընդգծեց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ