ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերի էջում ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։
«Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում [Թուրքիայում] ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին»։
Ըստ տեղեկությունների, զոհերի թիվն այս պահին հասել է 41-ի։
--0--ԱՀ