ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տեղում»,- նշված է հաղորդագրությունում:
--00--ՀԱ