ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին՝ քննարկելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կրթական, համալսարանական և մշակութային ոլորտներում: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
Նա հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին Ֆրանկոֆոնիայի ամրապնդման և զարգացման գործում։
--00—ԼՄ