ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB լար:
--00—ԼՄ