ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ ազատազրկված անձանց կողմից արգելված իրեր և թմրամիջոցներ պահելու մասին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 14-ին խուզարկություն են իրականացրել հիմնարկի տարածքում և նախկին արհեստանոցի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել թմրամիջոցի նմանվող, 0,4 գրամ քաշով, սպիտակ փոշեզանգված, երկու ներարկիչ՝ իրենց ասեղներով, որոնցից մեկի մեջ առկա է եղել թափանցիկ հեղուկ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
--00—ՅՄ