ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանը Ռուսաստանին որևէ գործընթացից դուրս չի հանել, սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ դիմել ենք ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, լղոզված, բայց հայտարարություններ է հնչել իրենց կողմից, հանրությունը ևս դժգոհություն ուներ, որ հայտարարությունները պետք է հստակ լինեին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա խոսքով, եթե ՌԴ-ի հետ բանակցություններն արդյունք չեն տալիս, պետք է այլ ուժերի հետ համագործակցել, սեպտեմբերյան ագրեսիան ԱՄՆ-ի ջանքերով կանգնեցվեց:
Պատգամավորի համոզմամբ, Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ՌԴ-ի հետ հարաբերություններին չի վնասի, ՌԴ-ն պետք է հասկանա, որ իր բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարություններ անելն է առաջին հերթին վնասում հայ-ռուսական հարաբերություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ