ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում, դա երեխաների համար է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու որոշմանը:
Խոսելով սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ իրենք քարոզարշվին թիմով են մասնակցում, քանի որ պատասխանատու են թիմի կողմից տրված խոստումների կատարմանը: «Հայկ Մարությանի թիմակիցները պետք է մտահոգվեն, նա ավագանու անդամներին ամիսը մեկ ձեռք բարձրացնող էր անվանում: Ի տարբերություն Հայկ Մարությանի՝ մենք թիմով ենք մասնակցում քարոզարշավին, իսկ ինքը միայնակ է, թիմ չունի»,-ավելացրեց նա:
Դիտարկմանը, թե Մարությանն իր ներկայացման մեջ նշում է, որ հիասթափված է ձեզանից, քանի որ շեղվել եք հեղափոխության արժեքներից և հասարակության սպասելիքները չեք արդարացրել, Հակոբյանը պատասխանեց. «Ես էլ հիասթափություն ապրեցի Հայկ Մարությանից, երբ իմացա, որ իր երեխաները Չեխիայի քաղաքացի են, մինչդեռ կարող էին երկքաղաքացի լինել, բայց նա հավանաբար այդպես է արել, որ առանց վիզա ճամփորդեն ու բանակում չծառայեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ