ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։
Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը և ընդգծել քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Մակրոնը նաև ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող դերն Ադրբեջանի հետ սահմանին։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
--00—ԶՀ