ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Նոյեմբերի 10-ից 11-ը Դիլիջանում անցկացվել է «CYBERGEN 2022» կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբեռանվտանգության թիմը:
--00—ԻԴ