ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ ղեկավարի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին հարցին։
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նիստի ընթացքում նախատեսվում է նաև Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։
--00—ԻԴ