ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
ՊՆ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Ա. Զ.-ն:
ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
--00—ԶՀ