ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Չինաստանն ընդլայնում է իր աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթն արաբական թերակղզում և հաստատում իր աշխարհաքաղաքական ինքնուրույն երկրորդ կենտրոն լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Սի Ցզինպինի այցը Սաուդյան Արաբիա և ակնկալվող պայմանագրային բազան, համագործակցության ոլորտների լայն շրջանակը վկայում է այն մասին, որ Չինաստանի աշխարհաքաղաքական ամբիցիաները չեն սահմանափակվելու միայն արաբական թերակղզում գտնվող պետություններով և որոշ ժամանակ հետո մոտենալու են մեր տարածաշրջանին:
ԱՄՆ-ի հետ գլոբալ մրցակցության մեջ Հայաստանն ու Հայկական աշխարհը Չինաստանի համար ձեռք են բերում մեծ արժեք ու կշիռ, ինչի արդյունավետ օգտագործման և ինստիտուցիոնալիզացման պարագայում հայկական գործոնը կարող է ստանալ համաշխարհային նշանակություն ու կարևորություն:
Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ, ինչը դժվարացնում է հայկական շահի պաշտպանությունն ու սպասարկումը միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործընթացում:
Համաշխարհային քաղաքական գործընթացներում ձևավորվող ուժերի նոր բալանսի պայմաններում Հայաստանը պետք է սթափ գնահատի իրականությունը, հասկանա ուժերի իրական դասավորվածությունն ու կատարի ռազմավարական նշանակության աշխարհաքաղաքական ընտրություն»:
--00—ՅՄ