Մեքենայում զենք-զինամթերք կար․ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Դեկտեմբերի 22-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են զենք-զինամթերք: Շահումյան փողոցում նրանք կանգնեցրել են 31-ամյա մի տղամարդու վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Իրավապահների պահանջով՝ նա բացել է մեքենայի բեռնախցիկը, որտեղ տեսանելի վայրում՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ, նկատվել է ինքնաձիգի փամփուշտ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել մեքենայի 35-ամյա սեփականատերը: Նա հայտնել է, որ բացի հայտնաբերված 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտից, մեքենայի սրահում կա նաև գազային ատրճանակ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 փամփուշտ, ծալովի դանակ,  ատրճանակի գազաբալոն՝ 1 տուփ գնդակով: Հայտնաբերված զենք-զինամթերքը ներկայացվել է ոստիկանության Մարտունու բաժին: Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

--00—ԶՀ