ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Լեհաստանը Ուկրաինային «Leopard» տեսակի տանկեր չի մատակարարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս կերպ նա մեկնաբանել է «Wall Street Journal»-ի հրապարակումը, որը, հղում անելով լեհ բարձրաստիճան դիվանագետի, գրել էր, որ Վարշավան որոշել է կիսվել Կիևի հետ գերմանական մարտական մեքենաներով:
Հիշեցնենք, որ գարնանը Լեհաստանը մի քանի հարյուր խորհրդային T-72 տանկ է ուղարկել Ուկրաինա, իսկ դրա դիմաց գնել է 250 ամերիկյան Abrams և 1000 հարավկորեական K2:
Բացի այդ, լեհական բանակն ունի 126 Leopard 2A4 և 105 Leopard 2A5:
--00—ՅՄ