ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Խարկովի մարզում Լեհական մասնավոր ռազմական ընկերության (PMC) վարձկանների ջոկատը ոչնչացվել է ռուսական հրթիռային ուժերի հարվածի արդյունքում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հարվածի արդյունքում Խարկովի մարզի Իզյումսկոյե բնակավայրում ոչնչացվել է լեհական մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ջոկատը, սպանվել է շուրջ 30 լեհ»,- հայտնել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական 221 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 12 հրամանատարական կետ, 176 հենակետ, հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման շրջաններ, 12 հրետանային կրակակետ։