ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը խոսել է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք ցանկանում ենք մեր ակումբում տեսնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, իսկ Մեսին թերևս լավագույններից լավագույնն է։ Այդ առումով մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել»,- ասել է Ֆիլ Նևիլը, փոխանցում է sport.news.am-ը։
ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
--00—ԼՄ