ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Շիրակին մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պեմզաշենում մոր և անչափահաս երեխաների սպանությունների գործով երկու մեղադրյալների՝ Վրույր եւ Արկադի Բարսեղյանների կալանավորումը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նոյեմբերի 9-ին սեփական բնակարանում բնակիչները գտել էին 31-ամյա կնոջ ու նրա անչափահաս դստեր ու որդու մարմինները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ հաջորդ օրը ձերբակալվել էր մյուս նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
--00—ՅՄ