ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ երեկոյան, Երևան կժամանի։
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժը և այլք։ Նրանք գալիս են՝ վերահաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։
Այցի մասին Յաել Բրաուն-Պիվեն «Թվիթեր»-ում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Սուրբ Ծննդյան տոներին իր մտքերը բոլոր հայերի հետ են, ում հույսի և խաղաղության մաղթանքներ է հղում:
--00—ԼՄ