Նեդ Փրայսը ձեռնպահ է մնացել հայ-ռուսական հարաբերությունները մեկնաբանելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

56dfd058-1abd-4003-a348-6271c2e96daf.jpg

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը իր ճեպազրույցում ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները, գրում է «Ազատությունը»։

«Հայաստանի կառավարությունն է, որ կարող է խոսել այս հարցում իրենց դիրքորոշման մասին», - ասել է Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին՝ «Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի գլխավորած զորավարժությունները: Նախկինում լսել էինք նաև, որ հայ պաշտոնյաները խոսում էին այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրենց ներքաշել Բելառուս-Ռուսաստան կոալիցիա: Սա այն է, ինչ ձեր տպավորությամբ Ռուսաստանը փորձում է անե՞լ Հարավային Կովկասում»:



--00—ԶՀ