Տիգրան Խաչատրյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

image_750x_63c51ddf7f70c

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունվարի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նվեր Պետրոսյանին 2023 թվականի հունվարի 16-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Նվեր Պետրոսյանը փոխվարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զաբղեցնող Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ։

--00—ՅՄ