ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի ակումբային հեռուստատեսության եթերում պատմել է Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին, ինչպես նաև ցույց է տվել Հայաստանի քարտեզը, որում պատկերված է եղել նաև Արցախը։
Այս առիթով Ադրբեջանում դժգոհություններ են առաջացել։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողությունների առիթով։
--00—ՅՄ