Ենթադրում եմ՝ զոհված զինվորներից 14-ը ծխահարվել են, չեն հասցրել վեր կենալ մահճակալներից. ՓԾ գնդապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

capture.thumb (1).png

Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից։ Հանրային հեռուստաընկերության ենթերում ասել է Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը, գրում է Tert.am-ը։

«Հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։

 

Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց»,-ասել է գնդապետը։



--00—ԶՀ