ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հայաստանում բնակվող Լենինգրադի շրջափակումը վերապրածները կմասնակցեն ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 79-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Բելառուսի, Գերմանիայի, Իսրայելի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի և Ուզբեկստանի այլ վետերանների հետ նրանք Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի հրավերով հունվարի 26-29-ը կայցելեն հերոս-քաղաք։
Վետերանները կայցելեն շրջափակմանն ու պատերազմին նվիրված ցուցահանդեսներ, կհանդիպեն կառավարության և օրենսդիրի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի տունը։
--00—ՅՄ