ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Երեկ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը 24News-ին ասել էր, որ վերականգնման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, իսկ այրվածքաբանության բաժանմունքի պալատում գտնվող զինծառայողինը՝ միջին ծանրության բավարար։
Հունվարի 19-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Հերդեհի հետևանքով 7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։
Սերգեյ Առաքելյան
--00—ԶՀ