ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը շարունակում է մնալ այրվածքային բաժանմունքում, նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն միջին ծանր, մյուսը երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ամեն բան արվում է նրանց առողջական վիճակի բարելավման ուղղությամբ։ Նույն նպատակով կատարվում են անհրաժեշտ բժշկական միջամտությունները»,-ասաց Խաչատրյանը։
Հերդեհի հետևանքով 7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։
Սերգեյ Առաքելյան
--00—ՅՄ