ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:
Ինչպես տեղեկացնում են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Փոփոխության՝ ուժի մեջ մտնելուն պես դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
--00—ԶՀ