ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 6-ին ողջ օրը Սիրիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհական պատասխանատուների հետ մնայուն կապի մեջ է եղել՝ մոտիկից հետևելով երկրաշարժի վնասներին ու փլատակներին, հաղորդում է «Ազդակը»:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ մինչ այս պահը ունենք 4 հայ զոհ. հատկապես Հալեպի մեջ բավական նյութական վնասներ են գրանցվել։ Լաթաքիայի և Քեսաբի վնասները հարաբերականորեն ավելի նվազ են։
Հալեպի մեջ Ազգային առաջնորդարանը եւ համայնքի ղեկավարությունը պատրաստել է 7 հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդը ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։
Կիլիկիո Ս. Աթոռի կողմից, վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններչում ապաստանած մեր ժողովրդի զավակների սննդաբաշխումի աշխատանքների համար։
Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։
--00—ԼՄ