ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Մեքսիկայի Միացյալ նահագների Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի ընդունման համար: Սա արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է»,-թվիթերի իր իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նշենք, որ Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
--00—ՅՄ