ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բոլոր պետություններն իրավունք ունեն մասնակցել այնպիսի միջազգային ձևաչափերի, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ռուսաստանը կողջունի Երևան-Թբիլիսի-Բաքու ձևաչափը, եթե այն նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիր Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքերով, եթե ձևաչափը թելադրվում է Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա «դա այլ պատմություն է»։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ վերոնշյալ պայմանավորվածությունները հանդիսանում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ