ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը մինչեւ 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը։
«Սա Էրիկի չորրորդ հաղթանակն է Հայաստանի առաջնություններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում երկու մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել»,-մանրամասնեց Ն. Աբրահամյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ