ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Այսպես մնա, թուրքերը մեծամասնություն են դառնալու ՀՀ-ում, իսկ Արցախը բռնագաղթի է ենթարկվելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանի համոզմամբ, ներկայումս իշխանությունը փորձում է երեք խնդիր լուծել՝ ազատվել սփյուռքից, Արցախից և եկեղեցուց՝ Հայաստանը դարձնելով միայն հայաստանցիների երկիր։ Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով, իշխանություն-եկեղեցի կոնֆլիկտի պատճառը եկեղեցին չէ, իշխանությունն է դրա հեղինակը։ Ըստ արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Փաշինյանը չի հաջողելու, իսկ եկեղեցին պինդ է ու միասնական և սրանից ավելի լուրջ մարտահրավերներ է հաղթահարել։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ