ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։ Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БелТА-ին։
«Մարտահրավերներ բավականաչափ կան: Մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել և ծրագրում ներառել ենք ու փորձելու ենք լուծել մեզ մոտ առկա խնդիրները, հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Դուք հիանալի հիշողություն ունեք:
Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և, որքան հնարավոր է, միավորենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս դժվարին ժամանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ