ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հայաստանի առաջատար շախմատիստները փետրվարի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Արզնի առողջարանում:
Հավաքի մասնակիցներն են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Շախմատիստները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 2-ից 14-ը՝ Սերբիայում:
--00—ՍՊ