ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին․
«Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։
Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը»:
--00—ՍՊ