ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպելու են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերին, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
--00—ՅՄ