ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է արագ ադապտանալ ցանկացած առաջնությունում և հիմա իսկական ժամանակն է եվրոպական որևէ թիմ տեղափոխվելու համար: Նման կարծիք է հայտնել հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, փոխանցում է Armsport.am-ը։
«Էդիկն այնպիսի առանձնահատուկ տաղանդ ունի, որ ցանկացած առաջնությունում կարող է արագ հարմարվել: Ինձ թվում է՝ հիմա իսկական ժամանակն է, որ նա տեղափոխվի եվրոպական առաջնություն: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստները երազում են խաղալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալն» ու ՊՍՎ-ն, բայց ամենակարևորն այն է, որ նա կանոնավոր կերպով խաղաժամանակ ստանա, ինչը նրան կօգնի ավելի ուժեղանալ»,- Մովսիսյանի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ը:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: Ընթացիկ առաջնության 21 խաղում նա 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
--00—ՅՄ