ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Այս խորհրդանշական՝ Մայրենի լեզվի օրը Ազգային ժողովի իմ աշխատասենյակում ընդունեցի Գրքի տոնին նվիրված մրցույթի մասնակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իրէջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Խոստացված գրքերը Կոմիտաս Վարդապետին նվիրված Հայ եկեղեցու պատմության հատընտիր նմուշներից էին:
«Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս պարտականությունը։ Հույս ունեմ, որ գիրքը ոչ միայն կպահեք որպես հուշ, այլև կընթերցեք»,- նշեցի իմ խոսքում։
Հյուրերին ծանոթացրի խորհրդարանի աշխատանքներին, կազմակերպեցի շրջայց ԱԺ շենքում, այցելեցինք թանգարան»,-գրել է նա։
--00—ՅՄ