ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։
Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
--00—ՅՄ