ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Սլովակիայի փոստային ծառայությունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ թողարկել է փոստային դրոշմանիշ, որի վրա պատկերված է Տաթևի վանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սլովակիայում Հայաստանի պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիայի Հանրապետության Տրանսպորտի և շինարարության նախարարության պաշտոնեությանը, ղեկավարությանն ու Սլովակիայի փոստային ծառայությանը, որոնց հետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված դրոշմանիշի թողարկումը, որը տեղի ունեցավ 2023 թ-ի փետրվարի 28-ին»,-նշել է Հակոբյանը:
--00—ՅՄ