ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, գրում է armsport.am-ը։
Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սահակ Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում զիջել է Թուրքիայի ներկայացուցչին:
--00—ԼՄ